NEWS.am-ին տված հարցազրույցում Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի էկոնոմիկայի ինստիտուտի գիտական աշխատանքների հարցերով փոխտնօրեն Գարեգին Վարդեւանյանը պատասխանում է հարցերին այն մասին, թե ինչ է ստացել երկրի տնտեսությունը Մաքսային միությանն անդամակցելուց հետո: Ապրանքների որոշ խմբերի համար համար կարող ենք նշել եվրոպական ներկրումը ռուսականով ինչ-որ չափով փոխարինելու մասին, որոշ դիրքերում Ռուսաստանից ներկրումները համեմատելի չէին ԵՄ-ից ներկրման հետ:
Ինչպե՞ս է Բելառուսի անդամակցումը Մաքսային միությանն ազդել Ռուսաստանի եւ ԵՄ հետ առեւտրի եւ երկրի մակրոտնտեսական դրության վրա:
Ռուսաստանի եւ Ղազախստանի հետ առեւտրի վրա ազդեցության քանակական գնահատականների փորձերը (անցում ՄՄ ներսում առանց մաքսերի առեւտրի եւ երրորդ երկրների հետ առեւտրի մաքսային սակագների միասնականցում), ցավոք, անհաջողության են դատապարտված:
Նախ, Բելառուսի արտաքին առեւտուրն իրականացվում էր առանց մաքսերի նախքան ՄՄ մուտք գործելը, ուստի հարկ չկա այս կապակցությամբ խոսել արդյունավետության մասին: Բացառություն է կազմում միայն Ռուսաստանի ներկրվող նավթահումքը: Սակայն նույնիսկ այս ապրանքի տեսակետից էական դրական ազդեցություն չէր նկատվում: Մաքսերը սկսած 2011թ.-ից ամբողջական ծավալով կփոխանցվեն ռուսական բյուջեին:
Երկրորդ, շատ բարդ է որոշել ՄՄ իրական գոյության ամսաթիվ, որն իր հերթին տնտեսական հետեւանքներ կթողնի: Փաստացի սկսում են հաշվել 2010թ.-ի հունվարի 1-ից, երբ ուժ ստացած Միացյալ Մաքսային սակագինը: Սակայն անդամակցությունը տեղի է ունեցել 2010թ.-ի հուլիսին, իսկ ՄՄ ներքին սահմաններին մաքսային մարմինները դադարեցին վերահսկողությունը 2011թ.-ի հուլիսի 1-ից:
Երրորդ, 2012թ.-ի օգոստոսին Ռուսաստանի՝ ԱՀԿ մուտք գործելուց հետո Բելառուսի համարչ արտաքին առեւտուր իրականացնելու պայմաններն էապես փոխվեցին: «Բազմակողմանի առեւտրային համակարգի շրջանակներում ՄՄ գործուներության մասին պայմանագրի» համաձայն Միացյալ մաքսային սակագների ՄՄ/ՄՏՄ դրույքները 2012թ.-ի օգոստոսի 23-ից հստակեցվեցին: ՄՄ ազդեցության գնահատականը Բելառուսի արտաքին առեւտրի վրա հստակ չի ներկայանում:
Չորրորդ, մինչ այս պահը վաղ է խոսել ՄՄ գործունեության մասին ընդհանուր ծավալով, քանի որ բավական սահմանափակումներ կան. մասնակից երկրները մի շարք ապրանքների համար ներկրման մաքսեր են կիրառում, որոնք տարբերվում են ՄՄ միացյալ մաքսային սակագնի դրույքներից:
Այդ կերպ Բելառուսի անդամակցությունը ՄՄ գնահատելու համար պետք է սահմանափակվել 2011թ.-ի հուլիսի 1-ից մինչեւ 2012թ.-ի օգոստոսի 23-ն ընկած ժամանակահատվածով, ինչն արտաքին առեւտրի ոլորտի համար բավական կարճ ժամանակահատված է:
Վերոնշյալը ոչ մի կերպ չի նշանակում բացասական վերաբերմունք ինտեգրացմանը: 2012թ.-ին բնական գազի գինը 265.5 դոլարից իջեցվեց 168.5 դոլարի 1000 խորանարդ մետրի դիմաց: Կարեւոր ձեռքբերում է Ռուսաստանից առանց մաքսի նավթի հումքի ներկրումը, որ սպառումը մոտ է 6.3 մլն տոննային»:
Ընդհանուր առմամբ Բելառուսի անդամակցումը ՄՄ երկրի մակրոտնտեսական դրության վրա էական ազդեցություն չի ունեցել, որը կապված կլիներ արտաքին առեւտրական հոսքերի վերաարժեքավորման հետ:
Տեղի ունեցե՞լ է արդյոք ԵՄ-ից ներկրումների փոխարինում ռուսական կամ ղազախական ապրանքներով:
Վառ օրինակ կարող են ծառայել ավտոմեքենաները: 2011թ.-ի հուլիսի 1-ից բնակչությունն ակտիվորեն Եվրոպայում օգտագործված մեքենաներ էր գնում, ինչի հետեւանքով ներկրումը նախորդ տարվա համեմատ ավելացավ 1.3 մլրդ դոլարով:
Նկատելի էր նաեւ կենցաղային իրերի փոխարինումը, որոնց արտադրությունը Ռուսաստանում իրականացվում է վերջին տարիներից տրանսազգային ընկերությունների ներդրումների հաշվին:
Որոշ ապրանքների համար հարկ է նշել ներկրման փոխարինման մասին, որի ծավալը ենթադրաբար կրճատվել էր Եվրոպայից ու աճել Ռուսաստանից: Դրանց շարքում կարող ենք առանձնացնել շինարարական տեխնիկան, մետաղամշակության հաստոցները, էլեկտրական լամպերի արտադրության սարքերը, պաստառները եւ այլն:
Չի խանգարո՞ւմ արդյոք գործարարությանը ՄՄ անդամ երկրներում հարկայնացման ոլոչտում միության բացակայությունը:
Այս բնագավառում բացարձակ միասնականացումը գրեթե անհնար է, այն նույնիսկ ԵՄ-ում չկա: Յուրաքանչյուր երկիր հարկային մուտքերի իր համակարգն ունի: Ուստի տնտեսությունների համար կարեւոր է, որպեսզի ընդհանուր առմամբ հարկային համակարգում լուրջ տարբերություններ չլինեն(տես ՄՄ երեք երկրների հարկային դրույքների համեմատական աղյուսակը)
Սոցիալական հարցումների արդյունքները բելառուս ձեռներեցների շրջանում վկայում են, որ հարկային ոլորտում միասնականացման բացակայությունը նշվում է հարցվողների կողմից հիմնական գործոնների թվում(հիմնական գործոններն են ապրանքի գովազդի համար միջոցների անբավարարություն, բարձր ինքնարժեք՝ խմբ.):
Խոչընդոտո՞ւմ է արդյոք ԵՄ բելառուսական արտահանմանը ԵՄ եւ ՄՏՀ չափանիշների տարբերությունը:
Իհարկե, ժամանակակից միջազգային առեւտրում տեխնիկական ու սանիտարական պահանջների կատարումն ավելի նշանակալի է, քան սակագնային խոչընդոտները, եւ ԵՄ-ն այդ գործիքներն արհեստականորեն օգտագործում է իր շուկայի պաշտպանության համար: Սա, առաջին հերթին, վերաբերում է Բելառուսի շահերին գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ոլորտում, որտեղ մեծ ներուժ կա:
Զրուցեց Արամ Գարեգինյանը



























