Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը 14-րդ դարի թյուրք աշուղ Յունուս Էմրեին նվիրված միջոցառումների շարքին մասնակցելու համար արագընթաց գնացքով ժամանել է Էսքիշեհիր, որտեղ Էմրեի գերեզմանի մոտ հայերեն երգ է ունկնդրել:
Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ` նախագահ Գյուլի պատվին հենց Յունուս Էմրեի գերեզմանի մոտ Անթաքիայի Քաղաքակրթությունների երգչախումբը հայերենով կատարել է հայտնի «Սարը գելին» երգը:



























