Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ ձեւավորվելու է միջպետական խորհրդակցությունների սկզբունքայնորեն նոր մեխանիզմ՝ Բարձր մակարդակով համագործակցության խորհուրդ: Այն ղեկավարելու են Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն ու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ինչպես հաղորդում է «Վեստի 24-»-ը, այդ մասին ասված է Մեդվեդեւի «Ռուսաստան-Թուրքիա. Չկանգնել ձեռքբերվածի վրա» հոդվածում, որը հրապարակվել է «Զաման» թերթում:
Նշենք, որ մայիսի 11-12-ը կայանալու է Ռուսաստանի նախագահի այցը Թուրքիա: Ըստ Մեդվեդեւի, «ստեղծվելիք կառույցի խնդիրն է մշակել ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման ռազմավարությունն ու հիմնական ուղղությունները, համակարգել կարեւոր նախագծերի իրացումը, խթանել երկու երկրների գործարարների միջեւ կապերին, նպաստել արտաքին քաղաքական կապերին՝ միջազգային խաղաղության, կայունության եւ անվտանգության ուղղությամբ»: «Կարելի է վստահությամբ պնդել, որ ռուս-թուրքական կապերը դուրս են գալիս լիակատար ռազմավարական գործընկերության մակարդակի»,- համոզված է Մեդվեդեւը:
Ինչպես նշում է RBC-ն, ՌԴ նախագահն ընդգծել է, թե «Թուրքիան ՌԴ-ի համար նշանակալի գործընկերներից է տարածաշրջանային եւ միջազգային գործերում»:
Դ.Մեդվեդեւը հավաստիացրել է, որ «Ռուսաստանը Թուրքիայի մեջ բարի եւ հուսալի հարեւանի է տեսնում», որի հետ ուրախ է ծրագրեր կառուցել համագործակցության հետագա ամրապնդման ուղղությամբ":




























