Իսպանիայի ֆուտբոլի 2009-2010 թվականների առաջնության հաղթողը պարզ կլինի միայն վերջին՝ 38-րդ տուրում:

Նախավերջին տուրում «Բարսելոնն» իր հարկի տակ ընդունեց «Սեւիլյա»-ինեւ հաղթանակ տարավ 3:2 հաշվով: «Բարսելոնի» կազմում աչքի ընկան Լիոնել Մեսսին, Բոյան Կրկիչն ու Պեդրո Ռոդրիգեսը, իսկ «Սեւիլյա»-ի կազմում՝ Ֆրեդերիկ Կանուտեն եւ Լուիս Ֆաբիանոն:

«Ռեալ»-ը «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում ջախջախեց «Ատլետիկին»՝ 5:1 հաշվով: Արքայական թիմի կազմում մեկական գնդակ խփեցին Կրիշտիանու Ռոնալդուն, Գոնսալո Իգուայինը, Սերխիո Ռամոսը, Քարիմ Բենզեման ու Մարսելոն:

Վերջին տուրից առաջ առաջատարը «Բարսելոն»-ն է՝ 96 միավորով, բայց նրան միայն երկու միավոր է զիջում «Ռեալը», եւ սայթաքելու դեպքում կատալոնայան ակումբը կարող է կորցնել չեմպիոնական կոչումը:
Մյուս խաղերն ավարտվեցին հետեւյալ հաշվով.

Վիլյառեալ-Վալենսիա- 2:0
Դեպորտիվո-Մալյորկա- 1:0
Սպորտինգ-Ատլետիկո 1:1
Տեներիֆե-Ալմերիա- 2:2
Խերես-Սարագոսա-3:2
Վալյադոլիդ-Ռասինգ- 2:1
Խետաֆե-Մալագա- 2:1
Էսպանյոլ- Օսասունա-2:1

Վերջին տուրում «Բարսելոնն» ընդունելու է «Վալյադոլիդին», իսկ «Ռեալը» հյուրընկալվելու է «Մալագային»: