Չինաստանի հարավում տեղի ունեցած ջրհեղեղների զոհ է դարձել ավելի քան 70 մարդ։ Մի քանի տասնյակ մարդիկ համարվում են անհայտ կորած։
Ինչպես հայտնում է «Ռուսաստանի ձայնը», արդեն մի քանի օր է, ինչ այդ տարածաշրջանում չեն դադարում հորդառատ անձրեւները։ Ջրասույզ են եղել բնակելի մի քանի տարածքներ։ Փրկարար ջոկատները բանակային ստորաբաժանումների հետ համատեղ աշխատում են շուրջօրյա։




























