Հորստ Քյոլերը  հրաժարական է տվել: Մի շաբաթ առաջ Հորստ Քյոլերը հրահրել էր սկանդալ՝ հայտարարելով, որ արդարացնում է ռազմական գործողությունների իրականացումը, որոնք նպատակ ունեն պաշտպանելու կոմերցիոն շահերը:

Իր տված հարցազրույցներից մեկում քաղաքական գործիչը հայտարարել է, որ Գերմանիայի նման պետությունները, որոնք մեծ կախում ունեն միջազգային առեւտրից, պետք է իմանան, որ «արտակարգ իրավիճակների դեպքում ռազմական միջամտությունը անհրաժեշտ է իրենց շահերը պաշտպանելու համար: Bfm.ru կայքի  հաղորդմամբ, Քյոլերն ասել է, որ ռազմական գործողությունները արդարացված են եւ եթե անհրաժեշտություն լինի կանխել «տարածաշրջանայի անկայունությունը, որը կարող է բացասաբար ազդել նաեւ մեր շահերի վրա, այնպիսին ինչպիսիք են առեւտորը, աշխատանքային   տեղերը եւ եկամուտները, ապա դրանք պետք է կիրառվեն:

Ավելի ուշ նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Քյոլերը նկատի ուներ՝ Եվրամիության կողմից հակածովահենայի ստուգումները Ադենի ծոցում: Սակայն քաղաքական գործչի քննադատները  նրան չեն հավատացել՝ նշելով, որ նախագահի ասածը միանշանակորեն վերաբերում էր Աֆղանստանում եղած իրավիճակին:

Նշենք, որ Քյոլերը Քրիստոնեադեմոկրատական կուսակցության նախագահն է: Նա Գերմանիայի նախագահ է ընտրվել է 2004 թվականին եւ վերընտրվել2009-ին: