Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մայիսի 31-ին   ընդունել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտագնա նիստին մասնակցելու նպատակով Երեւան ժամանած Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյին: 

Հայաստանի ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցեր: Զրուցակիցները նշել են խորհրդարանների միջեւ փորձի փոխանակման եւ առկա կապերը խորացնելու անհրաժեշտությունը: Կարեւորվել է նաեւ  համագործակցությունը միջազգային կառույցներում: