ԵԱՀԿ-ի ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների միջազգային դիտորդների բյուրոն եւ Եվրոպայի Միության տեղական եւ տարածաշրջանային կոնգրեսը, գնահատելով Վրաստանում մայիսի 30-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, հայտարարել է, որ նշանակալի առաջընթաց է գրանցվել միջազգային ստանդարտներին հետեւելու գործում, սակայն եղել են նաեւ լուրջ թերացումներ:
«Ընտրական ղեկավարությունը կազմակերպել էր այս ընտրությունները թափանցիկ, ընդգրկուն եւ պրոֆեսիոնալ կերպով, սակայն ընտրությունների օրը մի քանի մարզերում նկատվել են համակարգային խախտումներն, եղել է նաեւ ընտրաթերթիկների լցոնումներ: Կեղծիքներ են եղել նաեւ ձայների հաշվարկման ժամանակ»,-նշված է հայտարարության մեջ: Դիտորդները նաեւ նշել են թերացումներ ընտրական իրավունքի նորմում եւ դրա իրականացման գործում, ինչպես նաեւ բնութագրել են պայմանները, որոնցով ընթացել է ընտրարշավը:
«Այս ընտրությունները տարբերվում են ակնհայտ առաջընթացով եւ իշխանությունների կողմից փորձերով՝ կարգավորելու ընտրությունների ընթացքում առաջացող խնդիրները: Հիմա պահն է ուղղել մնացած թերությունները եւ պետական մակարդակով իրականացնել արդյունավետ քայլեր՝ հաջորդ ընտրություններում անտարբերությունը կանխելու համար»,-հայտարարել է ԵԱՀԿ դիտորդական երկարաժամկետ առաքելության նախագահ Օդրի Գլովերը:
Խախտումների թվում նշվում է նաեւ ընտրաթերթիկների զանգվածային լցոնումներ մի քանի ընտրատեղամասերում եւ ձայների հաշվարկման ընթացքի խախտումներ: Տեղական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ տեղական ինքակառավարման մարմինների ընտրություններում առաջին տեղում է Վրաստանի «Ազգային միասնական շարժումը»:




























