ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի աշխատակից 32-ամյա Արամ Դալլաքյանը զոհվել է ավտոպատահարից: Նրա դիակը հայտնաբերվել է Մարմարիկ գյուղում, պատահարից երկու օր անց:
Դեպքը տեղի է ունեցել մայիսի 29-ին Հրազդան-Աղավնաձոր ամտոմայրուղու վրա: BMW մակնիշի մեքենան չպարզված հանգամանքներում դուրս է եկել երթեւեկելի մասից եւ ընկել Մարմաիկ գետը: BMW-ի մյուս ուղեւորը` Երեւան քաղաքի բնակիչ 37-ամյա Համայակ Մկրտչյանը տեղափոխվել է Հրազդանի հիվանդանոց եւ նույն օրը դուրս գրվել թեթեւ վնասվածքներով:



























