Նիգերիայի հյուսիս-արեւելքում «Բոքո Հարամ» իսլամիստական խմբավորման զինյալները 30 երեխա եւ 17 մարդ են սպանել: Իսլամիստները կողոպտել են գյուղը եւ այրել տունը, հայտնում է Lenta.ru-ն:

Պարբերականի փոխանցմամբ՝ հարձակման ընթացքում զինյալները նաեւ 300 կով են տարել:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին «Բոքո հարամ» ծայրահեղական խմբավորման անդամները Նիգերիայի Ադամավա նահանգում  (երկրի հյուսիս-արեւելք) 60 կին եւ աղջիկ են առեւանգել:

2014թ. ապրիլի  սկզբում Նիգերիայի իշխանությունները «Բոքո Հարամի» դեմ մասշտաբային հակաահաբեկչական գործողություն են սկսել:: Այդ ժամանակ իսլամիստներ խոստացել են աղջիկներին ստրկության վաճառել կամ բռնությամբ ամուսնացնել: 219 աշակերտուհիները դեռեւս զինյալների գերության մեջ են:

2014թ. մայիսին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը «Բոքո Հարամին» ներառել էահաբեկչական կազմակերպության ցուցակում: