Ղազախստանի սահմանապահ ծառայության տնօրեն Նուրլան Ջուլամանովը կալանավորվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու համար, հայտնում է «Ղազախստանի նորությունները»՝ վկայակոչելով Ազգային անվտանգության կոմիտեի մամուլի ծառայությանը:
Անհրաժեշտ քննչական-օպերատիվ միջոցառումներ են անցկացվում:
2012թ. մայիսի 7-ին Ջուրլամանովին Ղազախստանի Հանրապետության Զինված ուժերի 20-ամյակի կապակցությամբ գեներալ-լեյտենանտի կոչում է շնորհվել: Ջուլամանովը սահմանապահ ծառայությունը ղեկավարել է 2013թ. հունվարից:




























