Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, Ելիսայան պալատում, այսօր՝ հոկտեմբերի 27-ին, տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի եւ Հայաստանի  նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը:

Ինչպես նշվել էր ավելի վաղ, քննարկման հիմնական թեման եղել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը:

Ֆրանսուա Օլանդը այսօր հանդիպել է նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ նույն օրակարգով:

Երեք նախագահների հանդիպումը տեղի է ունենալու Երևանի ժամանակով 21.00-ին, իսկ ժամը 23-ին նախատեսվում է պաշտոնական ընթրիք: