Ուկրաինայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում Յացենյուկի «Ժողովրդական ճակատը» հավաքում է 21,96% ձայն,  «Պյոտր Պորոշենկոյի դաշինք» կուսակցությունը` 21,63%,  «Ինքնօգնություն» միավորումը`11%, «Ընդդիմադիր դաշինքը»` 9,5%, Ծայրահեղական կուսակցությունը` 7,45%, «Բատկիվշչինան»` 5,69%, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը:

Աղբյուրը նշում է, որ Ուկրաինայի նախագահի կուսակցությունը ԿԸՀ-ի կողմից 80,55% արձանագրությունների մշակումից հետո 0,33%-ով զիջում է «Ժողովրդական ճակատին»: Մյուս կուսակցությունների անցումային արդյունքներն անփոփոխ են մնացել: 

«Սվոբոդա» կուսակցությունը առաջատարն է «չանցնողների» շրջանում. հավաքել է 4,69%: