Կանադայի  Տորոնտո քաղաքի բնակիչները նոր քաղաքապետ են ընտրել. Քաղաքապետ է դարձել Օնտարիոյի Առաջադիմական-պահպանողական կուսակցության նախկին ղեկավար Օնտարիո Ջոնա Տորին: Հոկտեմբերի 27-ի ընտրություններում նա ստացել է  40% ձայն, հայտնում է  Lenta.ru-ն:

Աղբյուրը նշում է, որ հեռացող քաղաքապետ Ռոբ Ֆորդը թմրակախվածություն ուներ: Առաջին անգամ Տորոնտոյի քաղաքապետի պաշտոնը նա զբաղեցրել էր 2010 թ.` այն ժամանակ խոստանալով կրճատել քաղաքապետարանի ծախսերը: Շուտով նա  մասնավորեցրել էր աղբահանությունը եւ վերացրել տրանսպորտի հարկը, սակայն այնուհետեւ վիճել էր  քաղխորհրդի հետ: 

Ֆորդը վատ հեղինակություն էր ձեռք բերել՝ խոստովանելով, որ քրեք է ծխում: Քաղաքապետարանի աշխատակիցները բողոքել են, որ Ֆորդն օրական աշխատում է 4 ժամ, քաղաքապետարան մարմնավաճառներ է բերում, իսկ աշխատակիցներին ուղարկում է  իր տան  լամպերը փոխելու: Քաղաքապետը խոստովանել է, որ հարբած մեքենա է վարում եւ բնական կարիքը հոգում կայանատեղում: