ԱՄՆ-ում անտառտեսչությունն արգելել է սելֆին սեւ արջերի հետ՝ Քալիֆոռնիայի Թահո լճերի շրջակայքում, հայտնում է Lenta.ru-ն:
Աղբյուրը նշում է, որ արգելքը սահմանվել է գիշատչի հետ լուսանկարվելու պարբերական փորձերի պատճառով:
«Մի անգամ ես տեսա, թե ինչպես միանգամից 30 մարդ փորձում էին լուսանկարվել արջի հետ: Ես խիստ անհանգստացել էի», - կենդանաբանական այգու այցելուներից մեկի խոսքերն է մեջբերում թերթը:
Աղբյուրը նշում է, որ սելֆիի հետ կապված իրադրությունը բավական լուրջ է, թեեւ մարդու վրա արջի հարձակման դեպքեր չի գրանցվել: Գերատեսչությունը պատրաստ է դիտարկել այգու փակման հնարավորությունը:
Սեւ արջը համեմատաբար բարի կենդանի է: Ի տարբերություն մյուս արջերի, նա խուսափում է մարդկանցից:




























