Իտալիայում այսօր՝ հոկտեմբերի 29-ին, անհայտ անձինք մոտ 150 հազար եվրո ընդհանուր արժեքով վիագրայի խոշոր խմբաքանակ են գողացել հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Corriere della Sera տեղական թերթին:
Աղբյուրի փոխանցմամբ, հանցագործները բացել են բնակելի տան դուռը, որի կողքին գտնվում է դեղերի ստորգետնյա պահեստը: Շենքի նկուղ ներթափանցելով՝ նրանք փորել են հարեւան տարածք տանող թունելը: Անվտանգության համակարգը չի աշխատել եւ նրանք մի քանի տասնյակ տուփ վիագրա եւ այլ դեղորայք են գողացել:
Գործակալությունը նշում է, որ բոլոր դեղերը համարակալվել են, ինչը ոստիկանությանը կօգնի գտնել կողոպտիչները հետքերը:




























