Բանգլադեշում հոսանքազրկվել են Հնդկաստանից մատակարարվող էլեկտրաէներգիայի հաղորդման գծերը։ Սա հանգեցրել է ամբողջ երկրի տարածքում էներգամատակարարման խափանումների, իր կայքում հայտնում է  The Daily Star թերթը։

Տեղի ժամանակով 14:00-ի դրությամբ հոսանքի մատակարարումը մասնակի հաջողվել է վերականգնել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Էլեկտրականությունից մասնակի զրկվել է Բանգլադեշի մայրաքաղաքի Հազրաթ Շահջալալի միջազգային օդանավակայանը: Օդանվակայանը շարունակում է գործել` օգտագործելով սեփական գեներատորները: Էլեկտրամատակարարման խափանումներն ընդգրկել են Բանգլադեշի ողջ տարածքը: