Հայ դատի գրասենյակի արեւմտյան բաժինը դեկտեմբերին նախատեսված իր ամենամյա բանկետում հետմահու հարգանքի տուրք կմատուցի Հենրի Մորգենթաուին, Քլիվլենդ Դոջին եւ Ջեքի Քուգանին, ովքեր Մերձավոր Արեւելքի օգնության ֆոնդի հետ համագործակցելով, 1915-1930-ական թթ. Հայոց ցեղասպանության ժամանակ եւ դրանից հետո օգնել են որբերին ու փաստականներին, գրում է  «Asbarez»-ը:

Պատմության մեջ հայ ժողովրդի աջակցությամբ հանդես եկող ամենահայտնի ամերիկյան քաղաքական գործիչը Հենրի Մորգենթաուն է՝ Հայոց ցեղասպնության ժամանակահատվածում Օսմանյան Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանը: Նա միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել է Հայոց ցեղասպանությանը եւ հայ ժողովրդին փրկելու նպատակով օգնություն տրամադրելու միջոցառումներ կազմակերպել: Հետմահու պարգեւը կտրվի դեսպանի ծոռանը՝ Հենրի Բեն Մորգենթաու 4-րդին: 

Ցեղասպանութան դարաշրջանում որոշ ազդեցիկ ամերիկացիներ հետեւել են դեսպանի օրինակին եւ միավորել իրենց ջանքերիը՝ ջարդերից փրկված հայերին օգնություն տրամադրելու հարցում: Այս օգնությունը հազիվ թե հնարավոր լիներ առանց նյու-յորքյան մարդասեր Քլիվլենդ Դոջի: Բացի այդ, Մերձավոր Արեւելքի օգնության ֆոնդը, գիտակցելով զանգվածային լրատվամիջոցների հսկայական ազդեցությունը, 1920-ական թթ. «աշխարհի ամենահայտնի տղային» եւ հոլիվուդյան աստղ Ջեքի Քուգանին դիմել էր, որպեսզի վերջինս իր ազդեցությամբ կարողանա նպաստել Մերձավոր Արեւելքի քաղցած երեխաներին օգնության տրամադրմանը: