Նիգերիայի Քոջի նահանգում անհայտ անձանց հարձակումից հետո 132 կալանավոր է փախել բանտից, հայտնում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով նահանգապետի  մամուլի ծառայությանը:

Աղբյուրը նշում է, որ բանտում հարձակման պահին եղել է 145 բանտարկյալ: Նրանցից մեկը մահացել է, ութին բռնել են, չորսն էլ կամավոր են հանձնվել իշխանություններին: Մնացածները ազատության մեջ են:

Նշվում է, որ հարձակմանը կարող է մասնակից լինել «Բոքո Հարամ» խմբավորումը, որը  երկու տարի առաջ արդեն հարձակվել էր այս բանտի վրա: Ենթադրյալ իսլամիստներից ոմանք նույնպես բանտարկյալների շարքում են եղել: