ԻԼԻՊ-ի զինյալները Սիդնեյի (Ավստրալիա) մզկիթի մոտակայքում ընտանիքի աչի առաջ կրակել են կրոնական առաջնորդի վրա, հայտնում է LifeNews-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ շիա քարոզիչ Ռասուլ ալ-Մուսավին կնոջն ու աղջկան ուղեկցել է տուն, երբ մոտաակյքում ավտոմեքենայով հայտնվել են անհայտ անձինք: Հանցագործները զենքը ձեռքներին, աղաղակելով «Կեցցե, ԻԼԻՊ-ը, ընդմիշտ ԻԼԻՊ», մի քանի կրակոց են արձակել ալ-Մուսավի ուղղությամբ: Փամփուշտները խրվել են քարոզիչի դեմքին եւ ուսին, նրան հաջողվել է թաքնվել մզկիթում:
Այս միջադեպը զինյալների կողմից բռնության առաջին ակտն էր Ավստրալիայում: Երկիրը հարկադրված ուժեղացրել է անվտանգության միջոցառումներն այն բանից հետո, երբ Կանադայում անհայտ անձինք կրակ են բացել խորհրդարանի շենքի շուրջը: Ենթադրվում է, որ վերջինս նույնպես ԻԼԻՊ - ի (Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն) կողմնակից է:




























