2015 թվականին Հայաստանը մասնակցելու է TIMSS միջազգային ուսումնասիրությանը: Այս մասին նոյեմբերի 3-ին խորհրդարանում հայտարարեց Հայաստանի Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Պաշտոնյայի խոսքով, ծրագրի շրջանակում միջազգային մեթոդով կստուգեն 4-րդ եւ 9-րդ դասարանների աշակերտների մաթեմատիկայի եւ բնական գիտությունների առարկաներից գիտելիքները: «Կարծում եմ՝ 2016 թվականին մենք կտեսնենք արդյունքները՝ դպրոցականների առաջընթացը»,- հավելեց Աշոտյանը:

TIMSS-ը (Trends in International Mathematics and Science Study) Դպրոցական առաջընթացի գնահատման միջազգային ասոցիացիայի ծրագրերից է: 4 տարին մեկ անգամ ծրագրի անդամ-պետություններն ուսումնասիրում են իրենց աշակերտների մաթեմատիկական եւ բնական գիտությունների գիտելիքների մակարդակը: