NEWS.am-ը զգալի կրճատումներով մեջբերում է «The Guardian» բրիտանական թերթում հրապարակված  Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թուրբյորն Յագլանդի հոդվածը.

«Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի վեցամսյա նախագահությունը կավարտվի նոյեմբերին՝ այն փոխանցելով Բելգիային: Ինչպես եւ 2012թ. Ադրբեջանի Բաքու մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ» երգի մրցույթում նախագահությունը հասարակական կազմակերպութուններին եւ ակտիվիստներին հնարավորություն տվեց մարդու իրավունքների բազմաթիվ բազմաթիվ խախտումներ առանձնացնել: Ավելի քիչ է հաղորդվում այն մասին, որ Եվրոպայի խորհուրդը դիմակայել է այդ խախտումներին: 

Վերջերս Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որն այժմ համարվում է Եվրոպայի խորհրդի մի մասը, հաստատել է ավելի վաղ ընդունված որոշումն այն մասին, որ Ադրբեջանում հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչ ու մեկնաբան Իլգար Մամեդով կալանովարվման ու ձերբակալության հետեւանքով խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Որոշումը եւ կտրուկ էր, եւ հստակ. դատարանը եզրակացրեց որ «նրա ձերբակալության իրական նպատակը վերջինիս լռության հարկադրումն էր կամ կառավարությանը քննադատելու եւ կառավարության կողմից ամեն գնով գաղտնի պահվող տեղեկությունը հրապարակելու համար Մամեդովին պատժելը»:

Գործերը Մեծ Պալատ փոխանցելու իշխանությունների հարցումը մերժվել է: Եվրոպայի խորհրդի 47 անդամ-պետությունները պարտավոր են Համաձայնագրին համապատասխան իրականացնել դատարանի որոշումները, եւ ես Ադրբեջանի իշխանություններին կոչ եմ արել անհապաղ ազատ արձակել Մամեդովին: Այս ելակետային որոշումը ընդգծում է Ադրբեջանի դատական համակարգում  առկա խորը համակարգային խնդիրները:

Մենք ուշադրությամբ հետեւում ենք նաեւ Ադրբեջանի մի շարք այլ իրավապաշտպանների նկատմամբ դատական գործընթացներին: Ես Բաքվում գտնվող ավելի խոշոր դեսպանատներ ունեցող Եվրոպայի Խորհրդի անդամ-պետություններին կոչ եմ արել  հետեւել ընթացիկ դատական գործընթացներին: Մեծ Բրիտանիան արդեն տվել է դրական պատասխան:

Մի քանի ադրբեջանական եւ միջազային հասարակական կազմակերպությունները, որոնց ներկայացուցիչներ հետ ես պարբերաբար հանդիպում եմ, բողոքում են, որ գործող օրենսդրությունը ճնշում է նրանց գործունեությունը: Ես Եվրոպայի խորհրդի միջազգային սահմանադրական փորձագետների խմբին՝ Վենետիկի հանձնաժողովին հանձնարարել եմ  մանրաման հետազոտել Արդբեջանում գործող ՀԿ-ներին վերաբերող օրենքներնը ու դրանց համատեղելիությունը Համաձայնագրի հետ: Կոմիտեի իրավաբանական եզրակացությունները ճանաչված են ամբողջ աշխարհում, եւ անդամ-պետությունները չեն կարող իրենց թույլ տալ արհամարհել դրանք:

Ադրբեջանը Խորհուրդ է ընդունվել 2001թ.: Անդամ-պետությունները, այդ թվում՝ ԵՄ 28 երկրները, նույնպես ընդունել են կազմակերպության Նախարարիների կոմիտեում  վերջինի 6-ամսյա նախագահությունը: Բարձրաստիճան եվրոպացի պետպաշտոնյաները, օրինակ, անցած շաբաթ Բաքու այցելած Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, նույնպես Ադրբեջանին հիշեցրել է այն օգտագործելու հնարավորությունը, որպեսզի ցույց տա, որ պատրաստ է փոփոխություններ իրականացնել:

Մեր ջանքերից հրաժարվել կնշանակի թողնել երկրում պայքարող քաղաքացիական հասարակությանը: Ադրբեջանին հեռացնելը կնշանակի 9.4 մլն քաղաքացիներին զրկել Եվրոպայում օրինականության հասանելիության վերջին ատյանից եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում անհատապես դիմելու իրավունքից»: