Մեքսիկայի ոստիկանությունը կալանավորել է Իգուալայի նախկին քաղաքապետին, որտեղ սեպտեմբերի վերջին առեւանգնվել են ուսանողական ցույցի 43 մասնակիցները, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով դաշնային ոտիկանության ներկայացուցիչ Խոսե Ռամոն Սալինասին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Խոսե Լուի Աբարկան եւ նրա կինը՝ Մարիա դե լոս Անխելես Պինեդան դաշնային ոստիկանության ջանքերով ձերբակալվել են:
Հիշեցնենք, որ ոստիկանները եւ զինված քաղաքացիական անձինք սեպտեմբերի 26-ին կրակել են ուսանողական ցույցի մասնակիցների ուղղությամբ, ովքեր բողոքել են երկրում կրթության ոլորտում ընդունած բարեփոխումների դեմ: Արդյունքում 6 մարդ զոհվել, 25-ը՝ վիրավորվել են, 43-ը՝ անհետ կորել են:
Գործակալության փոխանցմամբ՝ քննության վարկածով, հենց Լուիս Աբարկան է ոստիկանության աշխատակիցներին հրամայել ձերբակալել բողոքող ուսանողներին: Իրավապահ մարմինների ներկայացուցիչները համոզվածություն են հայտնել, որ ձերբակալվածների հարցաքննությունը թույլ կտա լույս սփռել կորածների ճակատագրերին:




























