100 մետրանոց ժայռից ցատկելու միտքը մարդկանց սարսափեցնում է: Միայն թե ոչ ֆրանսիացի զբոսաշրջիկ եւ լեռնագնաց Վլադիմիր Լեներտին, որը ցատկել է Սիդնեյի Ազգային պարկի Երկնագույն լեռների բարձունքից՝ Սիդնեյից 50 կմ արեւմուտքում, փոխանցում է The Daily Mail-ը:

Ֆրանսիացին միացել է իր ընկերներին եւ դուրս եկել գեղատեսիլ  դաշտավայր: «Մենք պարզապես զբաղմունք էինք փնտրում հանգստյան օրերին եւ որոշեցինք դա հաճույքի համար անել», - պատմել է ֆրանսիացին: Ըստ նրա՝ դա այնքան էլ սարսափելի չէ, եթե ցատկի մասին շատ չես մտածում: Ընդ որում, պատահական  անցորդը, որն էլ տեսագրել է ֆրանսիացու ցատկը, պատմել է, որ անհանգստացել էր անվախներին նկարահանելիս: