ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի լրատվական ծառայությունից հայտնում են, որ «Սինոփսիս Արմենիա» ընկերության անունը 2009 թ. արդյունքներով ապառքների աճ ունեցող ընկերությունների ցանկում հայտնվել է տեխնիկական սխալի արդյունքում։ Ցանկը շտկվել է եւ «Սինոփիս Արմենիայի» անունը հանվել է այնտեղից։
Հիշեցնենք, որ Պետեկամուտների կոմիտեի հրապարակած ապառքների աճ ունեցող ընկերությունների ցանկում «Սինոփսիս Արմենիայի» ապառքը նշված էր 281 մլն դրամ (մոտ 770 հազ. դոլար)։ «Սինոփսիս Արմենիայի» գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը NEWS.am-ին հայտնել էր, որ իրականում պետությունն է պարտք ընկերությանը՝ ավելացված արժեքի հարկի գերավճարի գծով։




























