Այսօր` հուլիսի 28-ին, ժամը 20:30-ին Գառնու հեթանոսական տաճարի տարածքում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ տեղի կունենա «Արցախի քամի» մոսկովյան փողային համույթի համերգը: Ծրագրում` Նարեկացի, Եկմալյան, Խ. Ավետիսյան, Հարությունյան, Բաբաջանյան, Կ. Խաչատրյան, Շաքարյան, Սադոյան, Բիզե:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից, «Արցախի քամի» մոսկովյան փողային համույթի կազմում հանդես են գալիս. Արտաշես Գրիգորյանը- ֆլեյտա,Պավել Զագրեբաեւը-հոբոյ, Ալեքսանդր Շուշպանովը- կլարնետ, Վլադիմիր Պրոցենկոն- ֆագոտ:
Համույթի գեղարվեստական ղեկավարն է ԵՊԿ պրոֆեսոր, կոմպոզիտոր Յուրի Գալստյանը:
Համերգին կմասնակցեն նաեւ Էլվիրա Խաչատրյանը-սոպրանո եւ Արթուր Հովհաննիսյանը- գալարափող:




























