Հուլիսի 27-ին Վանաձորի «1-03» ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ  ժամը 22.20-ին անհայտ տեսակի օձի խայթոցով թիվ 1 հիվանդանոցային համալիր է տեղափոխվել Նոր Խաչակապ գյուղի բնակիչ, 54-ամյա Բորիս Հարությունյանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունից:

Ըստ բժիշկների` տուժածի վիճակը գնահատվում է բավարար:

Նշենք, որ Առողջապահության նախարարության տվյալներով, 2010 թվականի առաջին 6 ամսում արձանագրվել է օձի խայթոցի 38 դեպք, որոնցից 2-ի դեպքում տուժածները մահացել են: