«Կոսովոյի եւ ԼՂՀ հարցերը իրարից շատ տարբեր են: Դա հայտարարել են նաեւ բոլոր համանախագահները: ԼՂՀ հարցով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, եւ որեւիցե կողմի միակողմանի որոշումներն անընդունելի են: Մյուս կողմից՝ Կոսովոյի անկախությունը հռչակվել էր ԱՄՆ-ի, Եվրոպական ընտանիքի՝ ԵՄ-ի համաձայնությամբ եւ հովանավորությամբ:

Ղարաբաղի հարցում բոլոր այդ երկրներն առանձին  ելակետերից հանդես չեն գալիս եւ կողմ են այնպիսի լուծումների, որոնք կբավարարեն կոնֆլիկտի երկու կողմերին էլ»,-«Առավոտի» հետ զրույցւոմ անդրադառնալով Կոսովոյի անկախության վերաբերյալ Հաագայի դատարանի որոշման առթիվ Հայաստանում եւ ԼՂՀ-ում առաջացած աշխուժությանը՝ ասել է ադրբեջանցի վերլուծաբան, «Խաղաղության եւ հակամարտությունների կարգավորման կենտրոն» հասարակական կազմակերպության տնօրեն Էլհան Մեհթիեւը: