Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընտրվել է ռուսաստանյանը ԱՖԿ «Սիստեմա» խոշորագույն ձեռնարկության անկախ տնօրենի պաշտոնում: ԱՖԿ «Սիստեման» տեղեկացնում է, որ Քոչարյանի ընտրությունը կայացել է հունիսի 27-ին՝ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ:
Նշենք, որ անկախ տնօրենները ԱՖԿ «Սիստեմայի» տնօրենների խորհրդում զբաղեցնում են 13 տեղերից 4-ը: ԱՖԿ «Սիստեման» Հայաստանում հանդիսանում է «Կոռնետ.am» WiMax օպերատորի, «Ղ-Տելեկոմի» (Վիվասել բրենդի), «Մարս» գործարանի եւ եւս երեք հետազոտական ինստիտուտների սեփականատերը:


























