Գերմանիայի տեխնիկական համագործակցության ընկերության (GTZ) «Մասնավոր հատվածի խթանումը Հարավային Կովկասում» ծրագրի ղեկավար Ֆրենկ Թիբիթանզլին այսեւհետ կփոխարինի GTZ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջեյմս Մակբեթ Ֆորբսը: Ֆրենկ Թիբիթանզլն ավարտում է իր հայաստանյան առաքելությունը: Այսօր` հուլիսի 30-ին նրանց ընդունել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
Անդրադառնալով GTZ-ի կողմից իրականացվող աջակցության ծրագրերին, Հանձնաժողովի նախագահը բարձր է գնահատել այն ջանքերը, որ Ֆրենկ Թիբիթանզլը ներդրել է Հայաստանում մրցակցության պաշտպանության աջակցության գործում:
Վերջինը նշել է, որ բարձր է գնահատում Հանձնաժողովի աշխատանքը, քանի որ «այստեղ իրոք պատրաստակամություն կա դոնոր կազմակերպությունների հետ բաց եւ թափանցիկ աշխատելու, բոլոր խնդիրները լուծելու»:
GTZ-ի կողմից իրականացվող ծրագրերի ժամկետը երկարաձգվել է մինչեւ 2013թ-ը, հետեւաբար արվածն ամփոփելուց զատ կողմերը քննարկվեցին նաեւ առաջիկա երկու տարիների ծրագրերը. Հանձնաժողովի մասնագետների վերապատրաստում, մշակման ընթացքում գտնվող գործողությունների ռազմավարական ծրագրին եւ օրենսդրական բարեփոխումներին փորձագիտական աջակցություն, հանրային իրազեկման նոր միջոցառումների համատեղ մշակում եւ իրականացում:




























