«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբն օգոստոսի 12-ին «Կենաց տուն» մշակութային կենտրոնում անցկացրել է «Պետության թռիչքային զարգացման կառավարման թեզերի մասին» թեմայով հավաք–քննարկում: Բանախոսը եղել է տեխնիկական գիտությունների թեկնածու, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը, ով ներկայացրել է, թե ինչ է «պետության ճգնաժամը» եւ դրանից դուրս գալու համար թռիչքային զարգացման մոդելները։
Ներկայացվել է նորագույն պատմության մեջ գոյություն ունեցող թռիչքային զարգացման հինգ մոդելները ՝ Սինգապուրի, Չինաստանի, Իսրայելի, Խորհրդային Միության եւ Նացիստական Գերմանիայի օրինակներով։
Նրա խոսքով, որեւէ պետության թռիչքային զարգացում հնարավոր է միայն, եթե տվյալ պետությունը հայտնվել է խորը ճգնաժամի մեջ։ Մեսրոբյանը զուգահեռ է անցկացրել Հայաստանի եւ թռիչքային զարգացում ապրած երկրների իրավիճակների միջեւ եւ նշել, որ այդտեղ նմանություններն ակնհայտ են:



























