Կրասնոդարի երկրամասում Գուլկեւիչի շրջանային ոստիկանության ձեղնահարկում տղամարդու դի են հայտնաբերել: Հաղորդվում է, որ մարմինն այնտեղ է գտնվել գրեթե 40 տարի:

Ըստ RG-ի, դիակը գտել են դեռեւս ապրիլին, սակայն միայն հիմա են իրավապահները որոշել հրապարակել տեղեկությունը:

Սպանության փաստով քրեական գործ է հարուցվել: Ներկայում իրավապահ մարմինները փորձում են պարզել, թե ինչ է տեղի ունեցել տղամարդու հետ, եւ տասնամյակներ շարունակ ինչպես չեն կարողացել հայտնաբերել դիակը: