Գերմանիայում 89 տարեկանում մահացել է BMW ավտոկոնցեռնի համասեփականատեր Յոհաննա Կվանսդտը: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն:

Գերմանացի միլիարդատեր-ձեռներեց Հերբերտ Կվանսդտի այրին BMW AG կոնցեռնի 16.7% բաժնետոմսերի սեփականատերն էր: Կվանդտ ընտանիքի մասնաբաժինը (երկու երեխաների հետ միասին) կազմում էր շուրջ 47%:

Ըստ Gazeta-ի, Յոհաննա Կվանդտի բաժնետոմսերի փաթեթը կմնա նրա ընտանիքին:

Կվանդտ ընտանիքը, որի կարողությունը 30 մլրդ եվրո է գնահատվում, Գերմանիայի ամենահարուստ ընտանիքներից է: Նրան են պատկանում նաեւ Altana քիմիական կոնցեռնի, SGL Carbon եւ Nordex ընկերությունների բաժնետոմսեր: