Ընտանիք կազմելը կարող է կապ ունենալ ծնելիությանտարիքային մոդելի էվոլյուցիայի հետ: Դրանում վստահ են Շեֆիլդի համալսարանի գիտնականները, հաղորդում է ladyportal.info-ն:

Մասնագետներ Դունկան Գիլեսպին, Վիրփի Լումանը եւ Էնդրյու Ռասելը ուսումնասիրել են ֆիննական եկեղեցիներում 18-րդ եւ 19-րդ դարերում գրանցված պսակադրությունների մասին փաստաթղթերը: Ստացված տվյալները նրանք համեմատել են երկրով մեկ ամուսնության գրանցման 300 գրասենյակների տվյալների հետ: Այսպիսով, նրանք հետազոտել են 2 հազար զույգերի ընտանեկան պատմություններին եւ հայտնաբերել, որ առավել հաճախ կանայք ամուսնացել են 30-35 տարեկանում: Ընդ որում, այդ միտումը նկատվում է նաեւ այսօր: Բացի այդ, պարզվել է, որ նման կանայք ավելի հաջողակ ու երջանիկ են ամուսնության հարցում, ինչպես նաեւ ավելի երկար են ապրում, քան այն աղջիկները, որոնք ամուսնանում են 16-25 տարեկան հասակում:

Սակայն պարզվել է տղամարդկանց համար ոչ այնքան հաճելի նորություն: Տղամարդիկ, ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա, կանանցից ավելի շուտ են մահանում, համեմատաբար երիտասարդ հասակում: