Ստամբուլում ոստիկանության բաժնում ռումբ է պայթել, որի հետեւանքով տուժել է 5 ոստիկան եւ երկու քաղաքացիական անձ: Այս մասին օգոստոսի 9-ին հաղորդել է Associated Press-ը՝ վկայակոչելով Anadolu թուրքական պետական գործակալությունը:

Պայթյունից փլուզվել է երեքհարկանի շենքի մի մասը եւ հրդե է հռնկվել: Բացի այդ, վնասվել է մոտակայքում գտնվող մոտ 20 մեքենա, հաղորդում է Lenta-ն:

Ահաբեկչությունը տեղի է ունեցել թուրքական ուժերի եւ քրդական PKK-ի մարտիկների միջեւ լարվածության պայմաններում: Վերջին երկու շաբաթում թուրքական օդուժի կողմից քրդերիդ դիրքերի ռմբակոծությունների հետեւանքով 390 մարդ է մահացել, մոտ 400-ը՝ վիրավորվել: