Բրիտանացի արքայազն Հարրին հայտնի «Գահերի խաղը» սերիալում նկարահանվելու առաջարկ է ստացել, սակայն Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ին նման հեռանկարը չի ուրախացրել: Սերիալի հեղինակներն Հարրիին առաջարկել են նկարահանվել սերիալի էպիզոդիկ դերում, նրանք պատրաստ են եղել փոխել նկարահանումների գրաֆիկը, որպեսզի այն հարմար լինի արքայազնին, հաղորդում է «Hello!»-ն:

Պաշտոնապես այդ տեղեկատվությունը չեն հաստատել ոչ արքայազն Հարրին, ոչ Քենսինգթոնի պալատը: Նշվում է, որ Հարրին դեմ չի եղել այդ առաջարկին, բայց վերջին խոսքը պետք է ասել թագուհին:

Եղիսաբեթ II-ը անմիջապես արգելել է թոռանն ընդունել առաջարկը, հաղորդում է «Ֆեդերալ Փրեսը»: