Ամերիկյան Ֆլորիդա նահանգում Walmart սուպերմարկետում 13 մարդ է թունավորվել շմոլ գազից: Այս մասին հաղորդում է Orlando Sentinel պարբերականը:
Խանութի այցելուներին անմիջապես տարհանել են այն բանից հետո, երբ շմոլ գազի արտահոսք է հայտնաբերվել: Հրշեջ-փրկարարական ծառայության տվյալներով, փրկարարների թիմը մի քանի ժամ չի կարողացել շենք մտնել, քանի որ օդի մեջ շմոլ գազի մակարդակը տասնյակ անգամ գերազանցել է սահմանված նորման, հաղորդում է Gazeta-ն:
Թունավորման հետեւանքով 7 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, մնացածը հրաժարվել են հոսպիտալացումից:
Փրկարար ծառայությունները դեռեւս չեն կարողանում պարզել տեղի ունեցածի պատճառները:




























