Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի10-ին, ժամը 03.55-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մյասնիկյան պողոտայում` Նոր Նորքի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «BMW X5» մակնիշի 50 OM 001 համարանիշի ավտոմեքենան (վարորդ` 31-ամյա Ս. Ղ.) հարվածել է մայթեզրին եւ կողաշրջվել, ինչի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:





























