ԵՏՄ-ին Ղրղզստանի անդամակցության շրջանակներում ԵՏՄ-ի եւ Ղրղզստանի միջեւ սահմանների բացման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 12-ին: Այս մասին հաղորդում է այդ երկրի սահմանապահ ծառայության մամուլի ծառայությունը:
Նշենք, որ ԵՏՄ-ին Ղրղզստանի անդամակցության պայմանագիրը ստորագրվել է նախորդ տարվա դեկտեմբերին, Մոսկվայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում: ԵՏՄ անդամ բոլոր երկրների խորհրդարաններն արդեն վավերացրել են այդ պայմանագիրը:
«ԵՏՄ մուտք գործելով պայմանավորված՝ օգոստոսի 12-ին՝ ժամը 08:00-10:00-ն, «Ակժոլ-ավտոճանապարհային» անցակետը ժամանակավորապես դադարեցնելու է սահմանային հսկողության իրականացումն այն մարդկանց, մեքենաների ու բեռների համար, որոնք կհատեն ղրղզա-ղազախական պետական սահմանը»,- ասված է մամուլի ծառայության հաղորդագրությունում:



























