Ստամբուլի Սուլթանբեյլիի շրջանում ոստիկանության բաժանմունքում պայթյունին առնչություն ունեցող երկու հանցագործները ոչնչացվել են, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Պայթյունից տուժել է առնվազն 10 մարդ՝ 3 ոստիկան եւ 7 տեղացի բնակիչ:
Բացի այդ, CNN Turk-ի փոխանցմամբ, հատուկ գործողության ժամանակ սպանվել է մեկ ոստիկան:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի հյուսիս-արեւմուտքում ոստիկանության բաժանմունքի շենքում պայթյուն է որոտացել, որի հետեւանքով տուժել էր 7 մարդ:




























