Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահության թեկնածու Հիլարի Քլինթոնը պլան կներկայացնի, որն առաջարկում է  350 միլիարդ դոլար ծախսել քոլեջի կրթությունն ավելի մատչելի դարձնելու համար, ինչպես նաեւ նվազեցնելու ամերիկյան ուսանողների պարտքերը, հաղորդում է  Associated Press-ը։

Քլինթոնը միջոցներ է առաջարկել՝ ուղղված պետական դպրոցներում ծախսերի կրճատմանը, նա նաեւ առաջարկում է երկու քոլեջում անվճար կրթություն ներդնել, ինչպես նաեւ նվազեցնել կրթական վարկերի տոկոսադրույքները, փոխանցում է  Gazeta-ն։

Քոլեջների մատչելիությանն ուղղված ծրագիրը նրա նախընտրական պլատֆորմն է․ այդ ծրագրով փորձ է արվելու ամերիկյան ընտանիքների մեծամասնության ուսերից հանել ֆինանսական զգալի բեռի մի մասը։