Տաջիկստանում երթուղային տաքսին լեռնային ավտոմայրուղուց ընկել է Փյանջ գետը, որի հետեւանքով մահացել է 9 մարդ, այդ թվում 4 կին ու 4 երեխա, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով Տաջիկստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը:
«Օգոստոսի 9-ի ուշ երեկոյան Opel Astra մակնիշի ավտոմեքենայի վարորդ 34-ամյա Մամադամոնուլո Ջումաեւը չի կարողացել կառավարել մեքենան, որի հետեւանքով այն 12 մետր բարձրությունից ընկել է Փյանջ գետը»,-ասված է մամուլի հաղորդագրությունում:
Մեքենայի բոլոր ուղեւորները մահացել են, վարորդը, 4 կին ու 1-6 տարեկան 4 երեխաներ:
«Փրկարարներն ավարտել են մահացածների մարմինների որոնումը: Մարմինները հանձնվել են հարազատներին»,-ասված է ՆԳՆ հաղորդագրությունում:




























