Օգոստոսի 9-ի երեկոյան ծանր հիվանդությունից մահացել է Tert.am լրատվական կայքի նախկին գլխավոր խմբագիր Գեւորգ Սահակյանը:

Նա Tert.am կայքի գլխավոր խմբագիրն է եղել 2011-2013թթ, նախքան այդ հիմնադրման օրվանից եղել է «Business Class» ամսագրի գլխավոր խմբագիրը, ինչպես նաեւ աշխատել է «Կապիտալ» օրաթերթում:

Գեւորգ Սահակյանը 34 տարեկան էր։

NEWS.am-ը ցավակցում է գործընկերոջ մերձավորներին՝ անդառնալի կորստի համար: