Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի օդանավակայանի մուտքերից մեկի մոտ հզոր պայթյուն է որոտացել, հնարավոր է զոհեր լինեն, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությունում իր աղբյուրները։
Միջադեպի մանրամասները չեն հաղորդվում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Տարածաշրջանում գործող ոչ մի ահաբեկչական խմբավորում դեռեւս չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը։




























