«Օդնոկլասնիկի» սոցցանցը նոր գործառույթ է թողարկել, որը հնարավորություն կտա սեփական ինտերֆեյսից լրացնել «Տրոյկա» տրանսպորտային քարտը։ Դրա մասին հաղորդել է Mail.Ru-ի մամլո հաղորդագրությունը։
Գործառույթն առանձին հավելվածի տեսք ունի։ Ծառայությունը հասանելի կլինի կայքի այն օգտատերերին, որոնք տանը համակարգչից են օգտվում, ինչպես նաեւ «Օդնոկլասնիկի» ցանցի մոբիլային հավելվածից օգտվողների համար։
Ուղեւորության համար կարելի է վճարել բանկային քարտով։ Ընկերությունում նշում են, որ սա առաջին գործառույթներից մեկն է, որը հնարավորություն է տալիս իրական ապրանքներ եւ ծառայություններ գնել սոցցանցի միջոցով․ մինչ այժմ «Օդնոկլասնիկի»-ում տարածված էին միայն ներքին վճարումները՝ «նվերների», ստիկերների, կարգավիճակների եւ այլ խաղային ծառայությունների գնում, փոխանցում է Gazeta-ն։




























