Սպիտակ Տան ավագ օգնականը մեղադրվում է իր բոյֆրենդի վրա հարձակվելու եւ կրակոց արձակելու մեջ, որը տեղի է ունեցել Վաշինգթոնի արվարձանում: Այս մասին usatoday.com-ին հայտնել է Կապիտոլիումի ոստիկանության սպան:

37-ամյա Բարգվեթա Սինգլթարին երկրի նախագահի հատուկ օգնականն է եւ պատասխանատու է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետ Օբամայի հարաբերությունների համար:

Մերիլենդ նահանգի Փրինս Ջորջ կոմսության ոստիկանությունը հայտարարել է, որ միջադեպը տեղի է ունեցել դեռեւս ուրբաթ օրը: Ոստիկանության սպան դեպքի վայր է ժամանել Սինգլթարիի տնից ստացված ահազանգով, որտեղ վերջինս հարձակվել է իր բոյֆրենդի վրա: Ոստիկանության աշխատակցի հետ վեճի ժամանակ նա խլել է սպայի ատրճանակը եւ մեկ անգամ կրակել հատակին: Բարեբախտաբար ոչ ոք չի տուժել, հաղորդում է RG-ն:

Սինգլթարին մեղադրվում է երկրորդ աստիճանի հարձակման մեջ եւ ազատ է արձակվել 75 հազար դոլարի գրավի դիմաց: Դատը կկայանա սեպտեմբերին:

Սպիտակ Տան ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություն տալ դեպքի առթիվ: