Վերջին մեկ շաբաթում Ճապոնիայի տարածքի զգալի մասում անբնական շոգի հետեւանքով մահացել է 32 մարդ, եւս 11,2 հազարը տեղափոխվել են հիվանդանոցներ:

Ճապոնիայի հրշեջ պահպանության վարչությունը, որի ենթակայության տակ է գտնվում «շտապօգնության» ծառայությունը, ներկայացրել է օգոստոսի 3-9-ն ընկած ժամանակահատվածի տվյալները, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Առավել մեծ թվով տուժածներ կան Տոկիոյի պրեֆեկտուրայում (971 տուժած), Օսակայի (911), Աիտիի (749) պրեֆեկտուրաներում:

Հիվանդանոց տեղափոխվածների շարքում մի քանի տասնյակ երեխաներ կան:

Ճապոնիայի մի շարք պրեֆեկտուրաներում օդի ջերմաստիճանն անցել է 38 աստիճանից:

Օդերեւութաբանների տվյալներով այսօր՝ օգոստոսի 11-ին, Կիոտո, Նարա եւ Նագոյա քաղաքներում ջերմաստիճանը կհասնի 36 աստիճանի, Օսակայում եւ Վակայամայում՝ 35 աստիճանի, Տոկիոյում, Սայտամայում եւ Յոկոհամայում՝ մոտ 33 աստիճանի: