Ավստրալիայի իշխանությունները մեղադրանք են ներկայացրել 91-ամյա տղամարդուն, որի ուղեբեռի մեջ 4.5 կգ կոկաին պարունակող օճառի 27 փաթեթ են հայտնաբերել, գրում է The Daily Mail-ը։
Նյու Դելիից ժամանած տղամարդուն ձերբակալել էին Սիդնեյի օդանավակայանում։ Դատավարությունը կընթանա օգոստոսի -ին։ Տղամարդուն ցմահ բանտարկություն է սպառնում առեւտրային նշանակության թմրանյութ տեղափոխելու համար, գրում է Gazeta-ն։
Հայտնի չէ, թե տղամարդը խարդախության զոհ է դարձել՝ տեղափոխելով անմեղ թվացող ճամպրուկը, թե գործել է սեփական նախաձեռնությամբ։




























