ԱՄՆ նախագահի հնարավոր թեկնածու հանրապետական Ջեբ Բուշը իր մրցակից Հիլարի Քլինթոնի վրա է դրել «Իսլամական պետության» առաջացման պատասխանատվության մի մասը, հաղորդում է Associated Press-ը:

«Իսլամական պետությունն» առաջացել է այն ժամանակ, երբ ԱՄՆ-ը հեռացել է Մերձավոր Արեւելքից եւ անտեսել սպառնալիքները: Ու որտե՞ղ էր այդ ժամանակ Հիլարի Քլինթոնը»,-հայտարարել է Բուշը:

Նրա խոսքով, Քլինթոնի պատճառով երկրին ու աշխարհին «գլոբալ ջիհադ» է սպառնում, հաղորդում է Gazeta-ն: