Քալիֆորնիայում Ռուտի Ռոզմարի անունով կատուն ողջ է մնացել անտառային հրդեհի պայմաններում, որը ոչնչացրել է նրա տերերի տունը։ Այդ մասին հայտնել է Mashable-ը։
19,5 հազար ակր (մոտ 80 քառակուսի կիլոմետր) տարածքի բոցավառվելը շրջանի շատ բնակիչների ստիպել է թողնել իրենց տները։ Շաստա-Տրինիտի ազգային անտառի ֆեյսբուքյան էջում ասվում է, որ կատվի տերերը՝ Դեբի եւ Ջեֆ Բրուսատորիները ստիպված են եղել ընտանի կենդանուն մի քանի օրով լքել, որովհետեւ նա դուրս է ցատկել մեքենայից, փոխանցում է Gazeta-ն։
Ռուտի Ռոզմարին ապրել է այն տարածքում, որտեղ հինգ օր շարունակ մոլեգնել են անտառային հրդեհները։ Վերադարձած տերերը կատվին ողջ են գտել։ Նրա բեղիկները խանձվել էին, բայց ընդհանուր առմամբ Ռուտի Ռոզմարին չէր տուժել։ Բրուսատորիներն իրենց կատվին գտել են այրված բեռնատարի տակ։





























